ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սեուլի կենտրոնում գնացքը դուրս է եկել ռելսերից, 30 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռոնհափ» գործակալությունը` հղում անելով Կորեայի ազգային երկաթուղային կորպորացիային։
Գործակալության տվյալներով` 275 ուղևորներով «Մուգունհվա» գնացքը մոտենում էր Սեուլի կենտրոնում գտնվող Յոնդինգփո (Yeongdeungpo) կայարանին։
Գնացքն ուղևորվում էր Հյուսիսային Չոլլա նահանգի Իքսան քաղաք, որը Սեուլից մոտավորապես 180 կմ–ի վրա է։
Վթարի հետևանքով զոհվածների մասին տեղեկություններ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան Սեուլի նրբանցքներից մեկում հրմշտոց էր տեղի ունեցել Հելոուինի տոնակատարության ժամանակ, որի հետևանքով 156 մարդ էր մահացել։