ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նոր նախագահ է ընտրվել 27-ամյա Ժորդան Բարդելան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Քվեարկության արդյունքում կուսակցության ղեկավարի 27-ամյա պաշտոնակատարը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 84,84 տոկոսը, իսկ նրա հակառակորդ Լուի Ալիոն՝ 15,16 տոկոսը:
Այսպիսով, Ժորդան Բարդելան այդ պաշտոնում կփոխարինի Մարին Լե Պենին, որը կուսակցությունը գլխավորել է 2011 թվականից։
Հունիսի վերջին Լը Պենը հայտարարել էր, որ չի շարունակի ղեկավարել «Ազգային միավորում» կուսակցությունը, քանի որ պետք է գլխավորի կուսակցության պատգամավորական խումբը Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Ժորդան Բարդելան փոխարինել Է Լե Պենին որպես կուսակցության առաջնորդ 2022 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
2012-ին` 16 տարեկանում, Ժորդան Բարդելան միացավ Լը Պենի կուսակցությանը, որն այն ժամանակ կոչվում էր «Ազգային ճակատ», իսկ 2014-ին արդեն նա ղեկավարեց կուսակցության կազմակերպությունը Սեն Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում ՝ դառնալով կուսակցության ամենաերիտասարդ տարածաշրջանային ղեկավարը։
2015-ին քաղաքական գործիչն ընտրվեց Իլ դե Ֆրանս շրջանի տարածաշրջանային խորհրդի անդամ: 2017-ի նախագահական ընտրություններին նա Մարին Լե Պենի նախընտրական շտաբում էր: Ժորդան Բարդելան 2019 թվականից եվրապատգամավոր է։