Իրանը սեփական արտադրության հեռահար զենիթահրթիռային համալիրն է ներկայացրել

Իրանի դրոշը
«Բավար-373» ԶՀՀ–ի փորձարկման ժամանակ անշարժ թիրախը հայտնաբերվել է ավելի քան 450 կմ հեռավորության վրա և խոցվել ավելի քան 300 կմ հեռավորությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Իրանում ներկայացվել է «Բավար-373» արդիականացրած զենիթահրթիռային հեռահար համալիրը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ «Սայադ-Վ4» հրթիռներով համալրված համալիրի փորձարկումներն իրականացվել են Թեհրանում պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմադ-Ռեզա Աշթիանիի ներկայությամբ։
Արարողության ընթացքում կայացել է նաև «Սայադ-Վ4» հրթիռների արտադրական գծի բացումը։
«Բավար-373» ԶՀՀ–ի փորձարկման ժամանակ անշարժ թիրախը հայտնաբերվել է ավելի քան 450 կմ հեռավորության վրա և խոցվել ավելի քան 300 կմ հեռավորությունից։
Հեռահար գործողության «Սայադ-Վ4» հրթիռը պինդ վառելիք է օգտագործում և առաջին անգամ է մարտական փորձարկում անցել։
«Բավար-373» ԶՀՀ թիրախի հայտնաբերման հեռավորությունը ավելացել է 350-ից մինչև 450 կմ։ «Սայադ-Վ4»–ի հեռահարությունն ու մարտական բարձրությունը` 200-ից մինչև 300 կմ և 27–ից մինչև 32 կմ համապատասխանաբար։