ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցերում հերթական խաբեության մասին։ Մասնավորապես, սոցցանցերում ՀՀ նախագահի անունից կեղծ հղում է տարածվում։
Տեղեկությունը Մարտիրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում ։
«Տեղեկացնեմ, որ նախագահի անունից, սոցնախարարության (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանիքում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար տրվող գումար)կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում։ Եթե մարդ ուշադիր լինի, կտեսնի, որ հղումն անկապ է։ Բայց դե մարդիկ ուշադիր չեն»,-գրել է նա։
Նա հավելել է, որ կեղծ հղման կառուցվածքից կարող է ենթադրել, որ դա նույն մարդկանց ձեռքի գործն է, որոնք «list. am»-ի միջոցով մարդկանց քարտերից գումար են գողանում։