Արթուր Դավթյանը Լիվերպուլում դարձել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն

Արթուր Դավթյանը Լիվերպուլում
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն ունենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
Հայ մարմնամարզիկը լավագույնն էր հենացատկում։ Նրա արդյունքը 15.050 միավոր է։
Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն ունենք։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆիլիպինցի Կառլոս Յուլան Բրոնզե մեդալը բաժին է հասել ուկրաինացի մարզիկ Իգոր Ռադիվիլովին։
Արթուր Դավթյանը Լիվերպուլում դարձել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն
Հիշեցնենք, որ նախօրեին բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն Մերդինյանը։
Լիվերպուլի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը։