Այս տարի Իրանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 41%-ով

Առևտրային ցուցանիշները բոլոր ուղղություններով աճել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում աճել է 41%-ով : Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոյին։
Բյուրոյից հայտնել են ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանից Միացյալ Նահանգներ ապրանքների արտահանման աճի մասին։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 42 միլիոն դոլար, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմում էր 29,9 միլիոն դոլար։
Իրան-ԱՄՆ արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 31,3 մլն դոլար՝ 2021 թվականի 29,3 մլն դոլարի դիմաց։
Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ից Իրան արտահանման ծավալը կազմել է 31,3 մլն դոլար, մինչդեռ 2021 թվականին այն կազմում էր 29,3 մլն դոլար։
Զգալի աճել է նաև Իրանից ԱՄՆ ներմուծման ծավալը` տարվա համեմատ 18 անգամ՝ 0,6 մլն դոլարից հասնելով 10,9 մլն դոլարի։