Twitter-ից աշխարհով մեկ ստեր են ժայթքում․ Բայդեն

Գործարար Իլոն Մասկը հոկտեմբերի վերջին վերջնականապես փակել է 44 միլիարդ դոլար արժողությամբ սոցցանցի ձեռքբերման գործարքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Twitter սոցցանցից, որը վերջերս ձեռք է բերել ձեռնարկատեր Իլոն Մասկը, աշխարհով մեկ ստեր են ժայթքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ամերիկայում այլևս խմբագիրներ չկան»,-ասել է Բայդենը, որի խոսքերը Twitter-ում հրապարակել են Սպիտակ տանը ասուլիսին ներկա մի շարք լրագրողներ։
Հոկտեմբերի վերջին Մասկը վերջապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը: Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ է քննադատվել կոշտ գրաքննության համար և ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկ մինչ այդ խորհուրդը չաշխատի՝ խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել։
Twitter–ը մինչև երեկո աշխատակիցներին ծանուցում կուղարկի գործից ազատելու մասին. ԶԼՄ