Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 5 ավտոմեքենաներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 5–ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 10։00–ի սահմանում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայում իրար են բախվել Toyota, Opel, Nissan X-Trail, Nissan Teana և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։
ԱԻՆ–ից հայտնում են, որ առկա է եղել վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Տուժածներ չկան։