Սերբերը լքում են չճանաչված Կոսովոյի պետական կառույցները

Սերբերը որոշել են չկատարել իրենց պարտականությունները, քանի դեռ վերագրանցման որոշումը չի չեղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Սերբական համայնքի ներկայացուցիչները լքում են չճանաչված Կոսովոյի պետական կառույցները ավտոմեքենաների պետհամարանիշների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է RT–ն։
Ավելի վաղ Պրիշտինայում տեղի սերբ բնակիչներից պահանջել էին մինչև նոյեմբերի 1-ը վերագրանցել իրենց ավտոմեքենաները և Սերբիայի իշխանությունների կողմից տված КМ տառերով պետհամարանիշերը փոխարինել Կոսովոյի RKS տառերով։
Վուչիչը հայտարարել է` քանի դեռ ինքը Սերբիայի նախագահն է, Կոսովոն ՄԱԿ-ին չի անդամակցի
Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Կոսովոյի Ինքնահռչակ Հանրապետության կառավարությունը հրաժարվել է անցկացնել սերբական պետհամարանիշներով ավտոմեքենաների պարտադիր տեխզննումը։
Այսպիսով` Կոսովոյի կառույցներում պաշտոններ զբաղեցնող սերբերը որոշել են չկատարել իրենց պարտականությունները, քանի դեռ վերագրանցման մասին որոշումը նրանք չեն չեղարկել։
Պաշտոնաթող է եղել, օրինակ, տեղական ինքնակառավարման գործերի նախարար Գորան Ռակիչը։
Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դեռ սեպտեմբերի կեսերին խորհրդարանի հատուկ նիստում հայտարարել էր, որ Պրիշտինայի միակողմանի քայլերի պատճառով մոտ է Կոսովոյում ուժային հակամարտության վտանգը։
Կոսովոյում իրադրությունը ազգամիջյան հակամարտության եզրին է. ՌԴ ԱԳՆ