ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը մեկ օրում հետ են մղել ուկրաինական ուժերի բոլոր գրոհները Նիկոլաևի ու Կրիվոյ Ռոգի ուղղությամբ։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ սպանվել է 80 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 3 մարտական զրահապատ մեքենա և 4 ավտոմեքենա։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում 87 ուկրաինական հրետանային ստորաբաժանումներ են խոցել կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 179 շրջաններում, այդ թվում՝ Զապորոժիեում սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման բազան:
Հաղորդվում է նաև, որ Խերսոնի շրջանում և ԴԺՀ-ում որսացել են ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 27 արկ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 254-րդ օրը։