ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Լեհաստան, Նիդեռլանդներ, Լիտվա

Այցի նպատակը հաղորդագրության մեջ չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 8-10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդեռլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Գրիգորյանը նոյեմբերի 3-ին մեկնել էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։