Հարություն Մերդինյանը դարձավ սպորտային մարմնամարզության ԱԱ բրոնզե մեդալակիր

Այսօր մեդալների համար կպայքարեն նաև մարմնամարզիկներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հարություն Մերդինյանը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգ թափեր վարժությունում հավաքելով 14.733 միավոր` դարձավ բրոնզե մեդալակիր։

Նշենք, որ Մերդինյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա առաջին անգամ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։
Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։ Բացի Հարություն Մերդինյանից, այսօր հանդես կգան նաև Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:
Նշենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է:
Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:
Այս ոսկե մեդալի մեջ 23 տարվա քրտինք կա. մարմնամարզիկները շնորհակալագրեր, մրցանակներ ստացան