Մեր հայրենակցուհի, պետերբուրգցի դերասանուհի Տատա Խաչատրյանը, ռեժիսոր Կարո Բալյանի հետ համատեղ, կենդանացրել են Շահանե Թալյանի պատմությունը՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։ Մոնո ներկայացումը բեմադրվել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում:
Ինչպե՞ս է ծնվել ներկայացման գաղափարը, ինչպե՞ս է ընկալում Շահանեի պատմություննայսօրվա հանդիսատեսը, ի՞նչ ակնկալիքներ ունեն բացառիկ հյուրախաղերից Երևանում։Նոյեմբերի 7-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս ամենի մասին կպատմեն Շահանեի դերակատար Տատա Խաչատրյանը և ռեժիսոր Կարո Բալյանը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։