Ադրբեջանցիներն Արցախում կրակել են տրակտորիստի և հողի տիրոջ ուղղությամբ. լուսանկարներ

Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն Արցախի Խրամորթում այսօր կրակել են տրակտորիստի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Հաղորդագրության համաձայն` այսօր` նոյեմբերի 5-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական մարտական հրաձգային զինատեսակներից կրակ են բացել տրակտորիստի և հողի սեփականատիրոջ ուղղությամբ։
Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը
Նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում աշխատանքներ էր կատարում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում։
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ադրբեջանցիներն Ամարասի հովտում կրակ են բացել սարուշենցիների տրակտորների ուղղությամբ