Wizz Air-ը Երևանից Վենետիկ և հակառակ ուղղությամբ չվերթեր է սկսելու

Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. 2023 թ․-ի հունվարի 12-ից Wizz Air ավիաընկերությունը սկսում է Վենետիկ- Երևան-Վենետիկ ուղությամբ նոր չվերթեր։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն ամեն հինգշաբթի և ուրբաթ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ից մեկնարկել էր Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը։