Twitter–ը մինչև երեկո աշխատակիցներին ծանուցում կուղարկի գործից ազատելու մասին. ԶԼՄ

Twitter–ի տարբերանշանը
Twitter-ի գրասենյակները ժամանակավորապես կփակվեն, իսկ անցագրերի հասանելիությունը կդադարեցվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան Twitter ընկերությունը, որը վերջերս ձեռք է բերել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, այսօր մինչև երեկո աշխատակիցներին կտեղեկացնի աշխատանքից ազատման մասին։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ գործից ազատման մասին բոլոր հաղորդագրություններն ուղարկվելու են մինչև նոյեմբերի 4-ը՝ Խաղաղօվկիանոսյան ժամանակով առավոտյան 9-ը (Երևանի ժամանակով 20:00-ին):
Tesla–ի բաժնետոմսերն ընկել են այն բանից հետո, երբ Մասկը խոսել է ՌԴ–ի և Ուկրաինայի մասին
Նոյեմբերի 4–ին Twitter-ի գրասենյակները ժամանակավորապես կփակվեն, իսկ անցագրերի հասանելիությունը կդադարեցվի:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մասկը պատրաստվում է մոտ 3,7 հազար աշխատատեղ կրճատել՝ փորձելով նվազեցնել ծախսերն ընկերությունը գնելուց հետո:
Հոկտեմբերի վերջին Մասկը վերջապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը: Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ է քննադատվել կոշտ գրաքննության համար և ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկ մինչ այդ խորհուրդը չաշխատի՝ խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել։
Իլոն Մասկը հրաժարվել է գործարքից. Twitter-ը պատրաստվում է դատի տալ նրան