Սթիվեն Քինգը մեկնել է Ուկրաինա

Քինգի ուղևորության մանրամասները դեռ հայտնի չեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը կայցելի Ուկրաինա։ Ինչպես հայտնում է Գերագույն ռադայի Telegram-յան ալիքը, «Սարսափների արքան» արդեն մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք։
«Գրողը սոցիալական ցանցերում և լրագրողներին տված հարցազրույցներում բազմիցս խոսել է Ուկրաինայի օգտին», - գրում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական ալիքը:
Քինգի ուղևորության մանրամասները, ինչպես նաև նրա այցի ճշգրիտ տևողությունը և ծրագիրը դեռ հայտնի չեն: Միաժամանակ Գերագույն ռադայում պարզաբանել են, որ Քինգը գնացքով է մեկնել Վարշավայից։ Շարժակազմին այդ նպատակով լրացուցիչ վագոն է կցվել։
Նոյեմբերի 3-ին ուկրաինական գերությունից ավելի քան 100 զինվորական է ազատվել․ ՌԴ ՊՆ