Քրիստինա Ագիլերան խոսել է իր երևանյան համերգի մասին

Քրիստինա Ագիլերան. Արխիվային լուսանկար
Աշխարհահռչակ երգչուհու երևանյան համերգը պետք է կայանար հոկտեմբերի 22-ին, սակայն հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերան Twitter-ում գրառում է արել ու խոսել երևանյան իր համերգի ճակատագրի մասին։
«Մենք աշխատում ենք Երևանում կայանալիք համերգի հետաձգման ուղղությամբ: Փորձում ենք ավելի հարմար ամսաթիվ ընտրել, որի մասին կհայտարարենք մոտ ապագայում»,- գրել է երգչուհին Twitter–ում։
Նշենք, որ երգչուհու համերգը պետք է կայանար 2022 թվականի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում։ Տոմսերը վաճառվել են 15-ից 100 հազար դրամով։ Սակայն հոկտեմբերի 18-ին կազմակերպիչները հայտարարեցին, որ համերգը հետաձգվել է։