Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը. Արխիվային լուսանկար
Հայոց կաթողիկոսը պարգևատրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փաստաթղթի մեծ նշված է, որ Գարեգին Երկրորդը պարգևատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
Նշենք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է։