Պենտագոնը Ուկրաինային 45 հատ Т-72 տանկ կտա 400 մլն դոլարի աջակցության շրջանակում

Պենտագոն
Т-72 տանկերի մի մասը ուկրաինական կողմին կփոխանցվի մինչև տարեվերջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն 400 մլն դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթի շրջանակում Ուկրաինային 45 հատ Т-72 տանկ կտրամադրի։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգխը։
Սովետական արտադրության տանկերը կարդիականացվեն ԱՄՆ–ի կողմից և Նիդեռլանդների ու Չեխիայի հետ միասին կփոխանցվեն ուկրաինական զորքերին։
«Տանկերի մի մասն Ուկրաինային կփոխանցվի մինչև դեկտեմբերի վերջ։ Մատակարարումները նախատեսվում է ավարտել 2023 թվականին», – ասել է Սինգխը։
ԱՄՆ–ի նոր օգնությունը ներառում է նաև 250 հատ M1117 տեսակի զրահափոխադրիչներ, գետերի համար նախատեսված 40 զրահապատ նավեր, 1.1 հազար Phoenix Ghost հետախուզահարվածային անօդաչու և Hawk ՀՕՊ արդիականացված համակարգեր։