Նիկոլաևի շրջանում օտարերկրյա վարձկանների շտաբ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում ուկրաինական չորս ԱԹՍ են խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը Ուկրաինայի Նիկոլաևի շրջանում հրթիռային հարվածով խոցել են օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումներից մեկի շտաբը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, Ռուսաստանի ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներ է կիրառել և հրթիռային շարժիչների ու ռեակտիվ արկերի արտադրամասեր ոչնչացրել Պավլոգրալում և Խարկովում։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում խոցել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք, ինչպես նաև HIMARS և «Ուրագան» համակարգերի 12 հրթիռ։
ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են նաև, որ Նիկոլաևի ու Կրիվոյ Ռոգի ուղղությամբ ոչնչացվել են ավելի քան 95 ուկրաինացի զինվորականներ։
Դոնեցկի և Խերսոնի շրջանում անցած օրվա ընթացքում ոչնչացվել է զինամթերքի չորս պահեստ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 253-րդ օրը։
ԴԺՀ Մակեևկայի շրջանում բնակելի տուն են գնդակոծել. կա զոհ և վիրավոր