Նիդեռլանդներն Ուկրաինային 90 տանկ կմատակարարի

Ուկրանիական տանկ
120 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում տանկերի համար 45 միլիոն եվրո է նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նիդեռլանդներն Ուկրաինային կմատակարարի ծանր զինտեխնիկա, մասնավորապես՝ 90 տանկ, որը 120 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում է։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության գերատեսչությունը։
«Նիդեռլանդները կրկին Ուկրաինային կմատակարարի ծանր զինտեխնիկա, օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն եվրո, որից 45 մլն եվրոն նախատեսված է Т-72 տանկերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր 400 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում 45 T-72 տանկ Ուկրաինային փոխանցելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 253-րդ օրը։