Միրզոյանն ընդունել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելությանը և խոսել ԼՂ–ի մասին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելությանը
ՀՀ արտգործնախարարը համոզված է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելությանը
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Արարատ Միրզոյան
Միրզոյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հուսով եմ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելությունը մշտական կլինի. ԵԽ պատգամավոր
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան