Լավ նորություն է. ՆԱՏՕ–ն` սահմանազատման պետական հանձնաժողովի նիստի մասին

Խավիեր Կոլոմինան ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ն ողջունում է երեկ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստը։ Twitter–ի իր էջում հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ երեկվա բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում անցկացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետը Բրյուսելում