Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայի հատվածի օբյեկտին

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածը Գազայի հատվածից երկրի հրթիռակոծման պատասխանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող օբյեկտին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին Գազայի հատվածի տարածքի վրա արձակած հարվածների մասին՝ Իսրայելի հրթիռակոծման փորձից հետո։
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծության` ՑԱԽԱԼ-ի կործանիչները ուրբաթ գիշերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ռազմական օբյեկտին, որն օգտագործվել է որպես Գազայի հատվածում հրթիռների մշակման և արտադրության համալիր», - նշված է ՑԱԽԱԼ–ի հայտարարության մեջ:
Իսրայելցի զինվորականների կարծիքով՝ հարվածը զգալիորեն կդժվարացնի ՀԱՄԱՍ-ի՝ հրթիռային սպառազինությունն ուժեղացնելու փորձերը։
Ռեկորդակիր վարչապետի վերադարձը. իսրայելցիները գերադասեցին Նեթանյահուին