ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։ Տեղեկությունը հայտնում է El Confidencial–ը։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն:
Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը չի վավերացվել 174 դեմ և 132 կողմ ձայներով։