ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է պայքարել Թեհրանի դեմ ԱՄՆ–ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հրահրած հիբրիդային պատերազմի դեմ։ Այս մասին ասվում է Իսլամական հանրապետության բանակի հայտարարության մեջ։
«Սպիտակ տան առաջնորդները Իսրայելի և Սաուդյան Արաբիայի նման տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությամբ հիբրիդային և կոգնիտիվ պատերազմ են սկսել Իրանի ժողովրդի դեմ»,– ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական բանակը պատրաստ է հակազդել այդ պատերազմին` բոլոր ոլորտներում Իրանի անվտանգությունն ապահովելու համար։
Իրանում արդեն մեկ ամսից ավելի է` անկարգությունները շարունակվում են, դրանք սկսվել են սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են տեղի ունենում Գիլան, Խուզեսթան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։