ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ Ֆրանսիայի հրապարակից

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն
Դիվանագիտական ներկայացուցչությունը զգուշացնում է, որ անգամ խաղաղ բնույթի ցույցերը կարող են վերածվել բախումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է նոյեմբերի 5-ին, չայցելել Ֆրանսիայի հրապարակի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ընդդիմությունը վաղն այդ հատվածում հանրահավաք է անցկացնելու։
«Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել։ Նույնիսկ այն հավաքները, որոնք պետք է խաղաղ բնույթ կրեին, կարող են վերածվել բախումների, և հնարավոր է` բռնություն լինի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հենց վերոհիշյալից ելնելով` պետք է խուսափել բազմությունից և վերջին զարգացումների մասին տեղեկանալու համար հետևել լրահոսին։
Եկեղեցին իրավունք չունի լուռ մնալու. ինչու է Բագրատ Սրբազանը մասնակցելու հանրահավաքին
Հիշեցնենք` վաղը Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հավաքն ուղղված է լինելու Արցախի ինքնիշխանության ու ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանմանը։
Նա նաև ասել է, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է, և խոստացել է հետագա գործողությունների մասին հայտարարել հենց հանրահավաքի ժամանակ։
Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 5-ին կայանալիք միասնության հանրահավաքին