Երևանում 22-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել. նա կախված է եղել դարպասի ամրակներից

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Երևանի տներից մեկում երիտասարդ տղայի դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` ոստիկանության Էրեբունու բաժինը ժամը 11։40-ի սահմանում շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։
Դեպքի վայր են մեկնել քննիչներն ու ոստիկանները, որոնք նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։
Երևանում 33-ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ և ինքնահրկիզման փորձ կատարել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լոռիում 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատին