Էկոակտիվիստները կրկին ապուր են լցրել Վան Գոգի ստեղծագործություններից մեկի վրա

Վան Գոգի ստեղծագործություններից
Հռոմում ժամանակավորապես գտնվող կտավը բարեբախտաբար պաշտպանված է եղել ապակիով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. «Վերջին սերունդ» բնապահպանական շարժման իտալացի ակտիվիստները Հռոմի թանգարաններից մեկում սիսեռով ապուր են լցրել Վինսենթ Վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա։ Տեղեկությունը հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Դրանից հետո նրանք ձեռքի ափը սոսնձել են պատին և հնչեցրել ածխի օգտագործման և կլիմայի փոփոխության դեմ կարգախոսներ։
«Այս հարցերն ամեն րոպե պետք է լինեն լրատվական ալիքների առաջին էջերին»,- հայտարարել են ակտիվիստները։
Նկարը բարեբախտաբար պաշտպանված է եղել ապակիով և չի վնասվել։
Հիշեցնենք, որ էկոակտիվստները անցյալ ամիս Լոնդոնի Ազգային պատկերասրահում լոլիկի ապուր էին լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա ու վնասել նկարի շրջանակը։
Էկոակտիվիստները ներկով «զարդարել են» Aston Martin ավտոսրահի ցուցափեղկը