Չի բացառվում` Թրամփն առաջիկա օրերին հայտարարի հաջորդ ընտրություններին մասնակցելու մասին

Դոնալդ Թրամփ
Թրամփն արդեն ակնարկել է, որ պատրաստվում է պայքարել նախագահի պաշտոնի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հնարավոր է` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին հայտարարի 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Տեղեկությունը հայտնում է «Axios»-ը` հղում անելով իր երեք աղբյուրներին։
Թրամփն իր թեկնածությունն առաջադրելիս ցանկանում է կասեցնել Հանրապետական կուսակցությունում սպասվող էյֆորիայի ալիքը։ Ըստ կանխատեսումների` հանրապետականները հաջորդ շաբաթ կհաղթեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։
«Պատրաստվե՛ք։ Սա այն ամենն է, ինչ ես կասեմ ձեզ։ Շատ շուտով։ Պատրաստվե՛ք»,- երեկ ասել է Թրամփը Այովա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ:
Ավելի վաղ նա, ելույթ ունենալով ԱՄՆ Տեխաս նահանգում կազմակերպված հանրահավաքում, ակնարկել էր, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։
Թրամփի ավագ որդին ծաղրել է Զելենսկուն անդադար օգնություն խնդրելու համար