ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «ազատել» Իրանին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հնչել է երկրի գործող նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ:
«Մի՛ անհանգստացեք, մենք պատրաստվում ենք ազատել Իրանը։ Իրենք իրենց արդեն շատ շուտով կազատեն»,–հանկարծակի ասել է Բայդենը՝ խոսելով տարբեր ռազմական հակամարտությունների վետերաններին մատուցվող բժշկական ծառայությունների որակի մասին։
Ամերիկացի առաջնորդը չի պարզաբանել՝ ինչ նկատի ունի, և շարունակել է խոսել Իրաքում և Աֆղանստանում ծառայած զինծառայողների շրջանում շնչառական հիվանդությունների ու քաղցկեղի բուժման մասին: