ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պայմանավորվել են ռուսական նավթի գնի առավելագույն շեմի մասին. ԶԼՄ

Ռուսական նավթի գների սահմանափակումները նպատակ ունեն կրճատել Ռուսաստանի Դաշնության եկամուտները, բայց պահպանել երկրի ներկայությունը համաշխարհային շուկայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները համաձայնության են եկել, թե որ դեպքերում Ռուսաստանից եկող նավթի վրա կտարածվի գների առավելագույն շեմը։ Տեղեկությունը հայտում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները որոշել են, որ ռուսական նավթի յուրաքանչյուր խմբաքանակ, որը տեղափոխվում է ծովով, գնի սահմանափակման տակ կընկնի միայն այն ժամանակ, երբ այն առաջին անգամ է վաճառվում գնորդին ցամաքում, ինչը նշանակում է, որ նույն նավթի կրկնակի վաճառքը չպետք է սահմանափակվի»,-հայտնել են պարբերականի աղբյուրները:
ԱՄՆ-ն ու դրա դաշնակիցները Ուկրաինայի հակամարտության պատճառով պատժամիջոցների ճնշման շրջանակում մտադիր են ռուսական նավթի արտահանման գնային սահմանափակումներ մտցնել, որ նվազեցնեն Ռուսաստանի եկամուտները, սակայն պահպանեն դրա ներկայությունը համաշխարհային շուկայում: Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ սահմանաչափերը կորոշի երկրների կոալիցիան, այդ թվում՝ ԱՄՆ-ն:
ԵԱՏՄ-ն խորհրդակցություններից հետո նախատեսում է գազի և նավթի համաձայնագրերի ստորագրում
Ռուսաստանի իշխանությունն արդեն հասկացրել է, որ չի պատրաստվում նավթ վաճառել այն երկրներին, որոնք կկիրառեն գնային սահմանափակումների մեխանիզմը։