Ադրբեջանական ԶՈւ–ն Ժամը 19:40-ին կրակ է բացել սահմանի արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ

Գեղարքունիք. Սոթք. Արխիվային լուսանկար
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` այսօր ցերեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն էր տարածել։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքեց այն` ասելով, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: