Զապորոժիեի ԱԷԿ–ում ահաբեկչություն է կանխվել. ՌԴ ԱԽ քարտուղար

Զապորոժիեի ԱԷԿ-ը
Ահաբեկչությունը կանխել են ՌԴ հատուկ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչություն է կանխվել։ Այս մասին ՏԱՍՍ–ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով` ահաբեկչությունը կանխել են ՌԴ հատուկ ծառայությունները։
Պատրուշևը հայտնել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) պատվիրակության այցը էլեկտրակայանի վրա հարձակումների կանխման և միջազգային հանրության կողմից Ուկրաինայի գործողությունների դատապարտմանը չի նպաստել։