Ucom ֆիքսված կապից օգտվելիս հնարավոր են խնդիրներ. կազմակերպությունը հայտնել է պատճառը

Նշվում է, որ վթարը վերացնելու համար շուրջ 5 ժամ կպահանջվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ucom ֆիքսված կապից օգտվելիս այսօր մի քանի ժամ հնարավոր են խնդիրներ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Պատճառը Երևան քաղաքի Կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարն է` վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը։
«Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ»,–ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վթարը վերացնելու համար շուրջ 5 ժամ կպահանջվի։
Ucom–ը պատճառված անհարմարության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։
Վրաստանից Բուլղարիա գնացող ինտերնետային մալուխը հանձնվեց ադրբեջանական ընկերությանը