Քերոբյանը պարզաբանեց, թե ինչու Փոթի-Կովկաս լաստանավային ծառայությունը դեռ չի գործարկվել

Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցության գործարկումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Փոթի-Կովկաս լաստանավային երթուղու ծառայությունը դեռ չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ:
Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք ցանկանում ենք, որ այդ կապը լինի այնքան կայուն ու կանխատեսելի, որ պետական բյուջեից ծախսվելիք միջոցները (դեռ որևէ գումար չի ծախսվել այս ուղղությամբ,-խմբ.) տան իրենց ճիշտ տնտեսական արդյունքը»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` խնդիրը Փոթի նավահանգստի օպերատորի մեջ է (Փոթի նավահանգիստը շահագործում է APM Terminals-ի հոլանդական դուստր ձեռնարկությունը,- խմբ.), որը խիստ հետևում է թե՛ եվրոպական, թե՛ամիրիկյան պատժամիջոցներին, և Հայաստանի առջև ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, թե ինչ ժամանակում կպատասխանեն այս կամ այն բեռը թողնել-չթողնելու որոշման վերաբերյալ։
Քերոբյանի խոսքով՝ պատժամիջոցներով պայմանավորված` նրանք ցանկացած բեռ պետք է ստուգեն,ակայն հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի լաստանավային ծառայությունը գործարկվի մինչև ցրտերն ընկնելը։
Ինձ համար հաճելի չէ էս կարգի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը` Քերոբյանին
Ինչ վերաբերում է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակին, Քերոբյանը նշեց, որ նյութատեխնիկական խնդիրները դեռ պահպանվում են։
«Մենք ծանր վիճակում ենք այն առումով, որ Վերին Լարսի անցակետում ապրանքների ստուգման գործընթացը խստացվել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում էր դեռ ամռանը կանոնավոր լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սևծովյան «Փոթի» նավահանգստի ու ռուսական «Կովկաս» նավահանգստի միջև Ազովի ծովով (Կրասնոդարի երկրամաս): Երթուղին կոչված է այլընտրանք դառնալ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետով փոխադրումներին։
Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին