ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Spuntik. «Պոբեդա» ավիաընկերությունը 2022 թվականի դեկտեմբերի 23-ից կսկսի չվերթեր իրականացնել դեպի Հայաստան։ Չվերթները կիրականացվեն Մոսկվա–Գյումրի երթուղով։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Պոբեդա» լոուքոսթերը pobeda.aero պաշտոնական կայքում սկսել է Մոսկվա–Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը։ Այս երթուղով թռիչքները կմեկնարկեն դեկտեմբերի 23-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։