ՌԴ ԱԽ քարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ

Քննարկվել են տարածաշրջանում անվտանգության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Բանակցությունները կայացել են Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ ամենամյա հանդիպման շրջանակում։
ԱՊՀ հատուկ ծառայությունները պետք է միասին հակազդեն Ուկրաինայից զենքի արտահոսքին. Պատրուշև
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել է ռուս-հայկական համագործակցությանը ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Իսկ ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա միջոցառումները:
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը