Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահին գործուղում է Մարոկկո

Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Սիսիան Պօղոսեանը և Սոնա Հովհաննիսյանը Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաքում մասնակցելու են Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և նույն կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 5 օրով գործուղել է Մարոկկո: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։
Սիսիան Պօղոսեանը և Սոնա Հովհաննիսյանը Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաք են մեկնելու 2022 թվականի նոյեմբերի 22-26-ը։
Նրանք մասնակցելու են Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։
Վերջիններիս գործուղումից վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։