Պարենային գործարքին ՌԴ-ի մասնակցության վերսկսումը չի նշանակում` այն երկարաձգվել է. Պեսկով

Կրեմլում կարծում են, որ նախ պետք է գնահատել բոլոր կողմերի և պայմանավորվածությունների իրականացումը և դրանից հետո միայն ինչ-որ որոշման հանգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Պարենային գործարքին ՌԴ-ի մասնակցության վերսկսումը չի նշանակում, որ այն երկարաձգվել է։ Դրա գործողության ժամկետը դեռ չի լրացել։ Լրագրողներին այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ո՛չ, չի նշանակում։ Իհարկե, դեռ պետք է պաշտոնապես քննարկել երկարաձգման թեման։ Դուք երեկ լսել եք նախագահի հայտարարությունը, բայց նոյեմբերի 19-ին շարունակության մասին որոշում կայացնելուց առաջ, իհարկե, պետք է գնահատական տալ գործարքի կատարման արդյունավետությանը»,-ասել է Պեսկովը։
Նա հստակեցրել է, որ պետք է գնահատել բոլոր կողմերի և պայմանավորվածությունների իրականացումը և միայն դրանից հետո հանգել ինչ-որ որոշումների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 252-րդ օրը։