ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 107 զինվորական ազատվել են ուկրաինական գերությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 3-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել են 107 զինծառայող, որոնք գերության մեջ հայտնվել էին մահացու վտանգի տակ»,- նշել են ՊՆ-ից։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով գերիներին կհասցնեն Մոսկվա, որտեղ նրանք բուժում կստանան Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում։
Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին գերությունից ազատվել էր 50 զինվորական։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 252-րդ օրը։