Մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարված 10 սպայի մեղադրանք է առաջադրվել

N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. 44–օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարված 10 սպայի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։
«Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում ռազմական դրության պայմաններում N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և այն փաստացի դադարեցնելով՝ վերադարձել են զորամասի մշտական տեղակայման վայր»,– նշված է հաղորդագրությունում:
Ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողների հրաժարվելու փաստով գումարտակի հրամանատարին և 9 սպաներին մեղադրանք է ներկայացվել Քրեական հոդվածով 364-րդ հոդվածի 3-րդ մասով(նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում)։
Նշվում է, որ 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու։