Իրաքի հյուսիսում թուրքական ԱԹՍ–ի հարվածից քրդեր են մահացել

Թուրքական ԱԹՍ
Թիրախում եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների ավտոմեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Թուրքական ԱԹՍ–ն հարված է հասցրել Սինջար քաղաքի վրա, որը գտնվում է Իրաքի Նայնավա նահանգում։ Տեղեկությունը հայտնում է SHAFAQ News-ը՝ հղում անելով տեղի անվտանգության ծառայության աղբյուրներին։
Նշվում է, որ թիրախում եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների ավտոմեքենան։ Հարվածի հետևանքով զոհվել են կուսակցության երեք կողմնակիցներ։
Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին լրատվամիջոցը գրել էր, որ թուրքական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ նահանգի վրա։ Զոհերի մասին չէր հաղորդվել:
Անկարան հայտնում է, որ Իրաքում ՔԱԿ-ի «առանձնապես վտանգավոր» անդամի են ոչնչացրել