ՀՀ-ն մոտ 430 միլիոն ռուբլի կներդնի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում․ Քերոբյան

Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում 3 տոկոս բաժնեմասի բաժանորդագրում է ստանձնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik.Հայաստանը պատրաստվում է մոտ 430 մլն ռուբլի ներդնել Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր ներդրումը Եվրասիական վերաապահովագրող ընկերությունում պետք է լինի մոտ 430 միլիոն ռուբլի»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում 3 տոկոս բաժնեմասի բաժանորդագրում է ստանձնել։
Օգոստոսին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության (ЕПК) ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը, որը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և կօգնի ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի հնարավորություններ ստեղծել։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը հաղորդվել էր, որ ЕПК-ն կարող է կազմավորվել միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակով, որի կապիտալը կձևավորվի անդամ երկրների գույքային ներդրումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական միջոցների հաշվին։ Եվրասիական վերաապահովագրական ընկերության կապիտալը կարող է կազմել 200 մլն դոլար՝ մինչև 2 մլրդ դոլար հնարավոր հզորությամբ։
Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալի ավելացմանը՝ ավելի քան 6 միլիարդ դոլարի։