ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Այս տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ–ի կողմից ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմներն օպտիմալացնելու անհրաժեշտություն կա, հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը նախապատրաստվել ու համաձայնեցվում է։ Այս մասին ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Մեր կազմակերպության պատասխանատվության գոտում այս տարի տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու` ՀԱՊԿ մեխանիզմների օպտիմալացման անհրաժեշտությունը։ Հարցի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ փաստաթղթերի համապատասխան փաթեթ է նախապատրաստվել ու համաձայնեցվում», – ասել է նա։
Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի փոփոխման ներկայիս ժամանակահատվածն ամենալուրջ փորձությունն է դարձել միավորման պետությունների համար։ Նրա խոսքով` Արևուտքը Կիևին դրդում է սրել հակամարտությունը անկախ ուկրաինական կողմի բոլոր կորուստներից, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում նաև այլ օջախներ են հրահրվում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ, օրինակ, պահպանվում է էսկալացիայի և առճակատման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։