Հայաստանը ստանձնեց ԱՊՀ պետությունների սոցիալական պաշտպանության խորհրդի նախագահությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախագահությամբ նիստ է անցկացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Հայաստանը ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։
Նա անդրադարձել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների կողմից ոլորտային լայնածավալ բարեփոխումների իրականացմանը` էական համարելով փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։
«Խորհրդատվական խորհրդի շրջանակում համագործակցության այս ձևաչափը մեծապես խթանում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ ուժերի մեկտեղմանը»,– նշել է նախարարը։
Նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ԱՊՀ երկրների ներկայացուցիչները։
ՀԱՊԿ–ը աշխատում է ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմի ուղղությամբ. Սեմերիկով