Էրդողանն ու Բայդենը կհանդիպեն Բալիում

Էրդողանն ու Բայդենը
G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի ու ԱՄՆ-ի առաջնորդների կայանալիք հանդիպումը հաստատել է Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը Բալիում հանդիպում կանցկացնեն «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մեր նախագահն ու Բայդենը կհանդիպեն G20-ում։ Այստեղ դեմ առ դեմ նա ամեն ինչ կբացատրի (նկատի ունի «հացահատիկային գործարքը».- խմբ.)», - ասել է Քալընը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում
Նշենք, որ G20 երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում 2022 թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին։
Ստոլտենբերգը ողջունել է «պարենային գործարքի» շարունակումը. նա շնորհակալ է Թուրքիային
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին համաձայնագրեր ստորագրվեցին ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու վերաբերյալ: Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։
Հոկտեմբերի 29--ին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Իր մասնակցությունը վերսկսելու մասին ՌԴ–ն հայտարարեց նոյեմբերի 2-ին։
Թուրքիան և ՌԴ-ն որոշում են այն երկրների ցանկը, ուր մատակարարվելու է ռուսական հացահատիկը