«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ». Քերոբյան

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ։
«Պատճառը բարձր գնաճն է։ Պետք է լրջորեն աշխատենք աղքատության մակարդակի ուղղությամբ, որովհետև գնահատական կար, որ այդ բարձր գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27–42 տոկոսով»,- Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկումներից հետո լրագրողներին ասաց Քերոբյանը։
Սակայն նախարարը համաձայն չէր լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում։
Քերոբյանն անշարժ գույքի գործակալներին կոչ է անում գտնել տանտերերին և համոզել վարձով տալ
«Միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում։ Հիմա, բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրում, և նախարարության խնդիրն է, որ այդ թիվը լինի զրո»,–նշեց նախարարը։
Քերոբյանը պարզաբանեց, թե ինչու Փոթի-Կովկաս լաստանավային ծառայությունը դեռ չի գործարկվել
Քերոբյանը հավելեց` կառավարությունն ամբողջ տարին աշխատել է, որ սոցիալապես անապահով մարդկանց եկամուտներն աճեն ավելի արագ, քան պարենային զամբյուղի թանկացումը։
Տնտեսական երկնիշ աճին զուգահեռ ՀՀ–ում աղքատությունն էլ է աճում. տնտեսագետների ահազանգը