Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը

Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն: Նա նաև հանդիպումից նկար է հրապարակել։
Հայկական կողմից նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Բրյուսել` մասնակցելու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը։
Իսկ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։